National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2021
Պետական ծառայության որոշ պաշտոնների համար պահանջվող ստաժի չափը կփոխվի
1 / 2

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի  հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց  ««ՀՀ  Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Ատոմյանը,   Կորյուն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Քրիստինե Պողոսյանը:

Նախագծով նվազեցվում են ԱԺ աշխատակազմում պետական ծառայության որոշ պաշտոնների համար սահմանված աշխատանքային ստաժի չափերը:    Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ընդունվել են Կառավարության  առաջարկները: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, այն կքննարկվի ԱԺ առաջիկա  հերթական նիստերի ընթացքում:
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am